«Դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»․ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավարը՝ Նիկոլ Փաշինյանին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

4542abfffaadf076789cb3ced6405714_M

«Կպատասխանեմ իրեն մատչելի աղբյուրից՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս»,- Yerevan.Today-ին նման մեկնաբանություն տվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը՝ ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսում հնչեցրած մտքի։

Հիշեցնենք, որ անդրադառնալով Տավուշից մեկնարկած՝ Բագրատ սրբազանի առաջնորդած երթին, Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսում ասել էր․ «Գործընթացի առաջնորդը Ամենայն Հայոց Կաթողիկոսն է, իսկ թիվ 1 շահառուն «Հայաստան» դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը»:

--00—ՅՄ