Ռեալ Սոսյեդադը հույսեր է կապում Արսենի հետ, չեն քննարկել վարձակալության հարցը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ֆ

Ռուսաստանի հավաքականի և «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի ներկայացուցիչ Գենադի Գոլուբինը հայտնել է, որ իր հաճախորդը մտադիր չէ վարձավճարով հեռանալ իսպանական ակումբից։

«Մենք ոչինչ չգիտենք Զախարյանի հնարավոր վարձակալության մասին: Ակումբը մեզ հետ ընդհանրապես նման հարցեր չի քննարկել։ Ոչ վարձակալությունը, ոչ էլ այլ բան: Արսենը «Սոսյեդադի» խաղացող է, և ակումբը հույսեր է կապում նրա հետ։ Ինչու՞ հանկարծ առաջացան շշուկներ, որ ինչ-որ մեկը դիմում է ինչ-որ մեկին, ես չգիտեմ: Տեղեկություն ոչնչից»,- ասել է Գոլուբինը «Championat»-ի հետ զրույցում:

Հիշեցնենք, որ RB Sport-ն ավելի վաղ հայտնել էր, որ «Ռեալ Սոսյեդադը» կպահի Արսեն Զախարյանին և չի նախատեսում ամռանը նրան վարձակալությամբ տրամադրել մեկ այլ թիմի: Հայազգի կիսապաշտպանը իսպանական ակումբին միացել է անցած ամառ՝ պայմանագիր կնքելով մինչև 2029 թվականի ամառ։



Աղբյուրը՝ Armsport