ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News
Կուռքեր սարքելու պատճառով ենք հիմա հայտնվել փողոցում, դա պետք է սրբվի մեր մտքից մինչև վերջ, չեմ ասելու ձեզ, որ բոլորդ վարչապետ եք, ձեզ խաբել են, երբ ասել են դա, դուք բոլորդ անմահներ եք։ Ոչ ոք չպետք է անբարտավանություն ունենա, հպարտություն ունենա, պետք է չունենա այն կեղծ խոսքը, թե ես ամեն ինչ արեցի, ձեզ ասում եմ՝ ոչ մի բան էլ չեք արել, դա մենք չենք անում, դա մեր միջի եղածն է ամբողջությամբ, որ Աստված արթնացնում է։ Այս մասին ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
«Ամեն մարդ պետք է խոնարհ մնա այս ամեն ինչի մեջ, այլապես չի լինելու, սա չանկնկալիքների շարժում է, մեղքերից ազատվելու, հոգևոր շարժում է, սա արժեքները գնահատելու մասին է։ Ցեխն ու թույնը լցվել է մեր կյանք, միակ բանը, որ լցրել են դա փողն է, մեզ մղում են այդտեղ, ուրիշ արժեք լսե՞լ եք։ Պետք է վերականգնվեք, պետք է մեր կյանքը փոխենք, դարձնենք դրախտի, սիրելու, գրկելու, իրար առջև զոհաբերվելու կյանք»,-ասել է Սրբազանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ