Արտահերթի պայման կա՝ Փաշինյանը չպետք է մնա իբրև վարչապետի ժպ. Արթուր Խաչատրյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 7, 24News

«Ալեն Սիմոնյանը ասում է դուք, որ մանդատները վայր դնեք մենք էլ կարձակենք ԱԺ-ն։ Շատ լավ, բայց պայմանը պայման պետք է լինի․ Նիկոլ Փաշինյանը չպետք է մնա վարչապետի պաշտոնակատար և օգտագործի բոլոր վարչական ռեսուրսները ընտրություններում ձայներ ապահովելու համար»։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ արձագանքելով Ալեն Սիմոնյանի մանդատները վայր դնելու մասին հայտարարությանը։

Խաչատրյանը իր խոսքում նշեց, որ Փաշինյանը իր թիմակիցների շրջանում չունի վստահելի մեկը, ում կարող է իր լիազորությունները որոշ ժամանակով փոխանցել։

« Արդար ընտրություններ պետք է լինեն, առաջին պայմանը պետք է լինի այն, որ Փաշինյանը չպետք է լինի վարչապետ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

  --00—ԼՀ