Սրբազանը պետք է անցումային կառավարությունն իր հստակ ծրագրով փոխանցի քաղաքական դերակատարներին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

Ցանկացած զանգվածային գործընթաց ենթադրում է ետնաբեմում հրապարակային աշխատանք, դրսևորումները կախված են նրանից, թե ետնաբեմում աշխատանքներն ինչպես կլինեն։ Իմ գնահատմամբ, շարժումը առաջնորդող Բագրատ Սրբազանն այդ փուլում է։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը։

«Ետնաբեմ ասելով՝ չպետք է նկատի ունենալ մութ ու դավադրապաշտական հանգամանքներ, ցանկացած նման պրոցես ենթադրում է տարբեր խմբերի, էլիտաների հետ հանդիպում, աշխատանք թիրախային, կոնկրետ շրջանակների հետ։ ՀՀ-ն այնպիսի շրջափուլում է և արտաքին այնպիսի մարտահրավերների առաջ է կանգնած, որ տարօրինակ կլիներ, եթե դիմադրություն չլիներ, այն, ինչ տեղի է ունենում, համարում եմ ՀՀ-ի համար անհրաժեշտ և օգտակար, մնացածը առաջնորդներից է կախված»,-ավելացրեց Բադալյանը։ 

Բանախոսը, անդրադառնալով ժամանակավոր կառավարություն ստեղծելուն և Բագրատ Սրբազանի՝ առաջնորդ լինելու հանգամանքին, նշեց, որ խնդիր չի տեսնում, որ Բագրատ Սրբազանը առաջադրվի ժամանակավոր վարչապետի պաշտոնում, բայց միայն ժամանակավոր կառավարությունը քաղաքական դերակատարներին փոխանցելու նպատակով՝ հստակ պայմաններով ու ճանապարհային քարտեզով։ 

Ինչ վերաբերվում է ՔՊ-ի կողմից դիմադրությանը և հնչող հայտարարություններին, թե չեն պատրաստվում Փաշինյանին անվստահություն հայտնել, նկատեց՝ եթե կառավարող մեծամասնության վրա լինի հանրային ճնշում, այն կբերի համապատասխան արձագանքի, ոչ մի ուժ չի գնա ինքնասպանության, ի վերջո, որևէ պատգամավոր խորապես չի տիրապետում իրավիճակին, թե ինչ է մտածում Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

 Հերմինե Միքայելյան

 

--00—ԱՊ