Հռոմի Ֆրանցիսկոս Պապը 2025-ին կլինի Թուրքիայում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News

photo_2024-05-17_14-53-28

Հռոմի Ֆրանցիսկոս պապը 2025-ին Նիկեայի 1-ին տիեզերական ժողովի տարեդարձի առթիվ ծրագրում է մեկնել Թուրքիա: 

Պոլսի Հունաց Տիեզերական պատրիարք Բարդուղիմեոսը Պորտուգալիայի մայրաքաղաք Լիսաբոնում անցկացված միջոցառման ժամանակ հայտնել է, որ այդ քայլով Հռոմի պապը ցանկանում է շնորհավորել ժողովի տարելիցը:

«Հռոմի պապը ցանկանում է, որ մենք միասին շնորհավորենք այդ կարևոր տարեդարձը»:

Նշենք, որ տիեզերական առաջին ժողովը տեղի է ունեցել 325 թվականին Նիկեա քաղաքում, որն այժմ համապատասխանում է Թուրքիայի հյուսիսային հատվածում գտնվող Իզնիկ քաղաքի հետ: Ըստ այդմ էլ՝ 2025-ին լրանում է Նիկեայի ժողովի 1700-րդ տարելիցը։

Աղբյուրը՝ Ermenihaber.am:

--00—ՅՄ