Փաշինյանը Չարենցին խեղաթյուրում է. մեր մեծերը հաղթանակի ճանապարհն են կերտել, ոչ թե Գողգոթայի

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 9, 24News

Նիկոլ Փաշինյանն ազնվորեն պետք է ասի, թե միջանցքի բացման դիմաց ի՞նչ զիջումներ են պահանջում, իշխանության գալու առաջին օրվանից ասում էր՝ դուք եք որոշողը, ինչ որոշեք՝ կանեմ, հիմա ժողովուրդը խաղից դուրս է մնացել, բանի տեղ չի դնում: Նիկոլ Փաշինյանի դատաստանի օրը որ գա, իրեն հավատացողներն առաջինն են դատելու: Այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասաց հասարակական գործիչ Կարին Տոնոյանը:

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի Ամանորյա ուղերձին, որում ասվում էր՝ «Անապատի միջով ենք քայլում՝ «Երկիր Նաիրի»-ից մղվելով դեպի 29․800 քառ․ կմ կոնկրետ ձև ու չափ ունեցող ՀՀ: Սա ծանր և վտանգավոր, բայց և անխուսափելի ճանապարհորդություն է հանուն փրկության, հանուն Հանրապետության և պետականության»,- Կարին Տոնոյանը պատասխանեց. «Ի՞նչ է ուզում Փաշինյանն ասել, որ Երկիր Նաիրին ցնո՞րք է, իր նման ցնորվածի համար է ցնորք, մենք չենք դադարելու հավատալ Երկիր Նաիրիին:

Փաշինյանը փորձում է Չարենցին խեղաթյուրել ու մատուցել այնպես, որ ցածր կրթություն ունեցող մարդը հալած յուղի տեղ ընդունի: Փաշինյանին մարտահրավեր եմ նետում, թող գա Պետրոս Ղազարյանի մոտ խոսենք Չարենցի ու Թումանյանի գործունեության մասին և ապացուցեմ, որ մեր մեծերը հաղթանակի ճանապարհն են կերտել, ոչ թե Գողգոթայի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Հերմինե Միքայելյան

--00—ԱՊ