Լաչինում ականի վրա հովիվ է պայթել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 12, 24News

werfg

Այսօր ադրբեջանական Լաչինի շրջանի Սոս գյուղում ականի վրա պայթել է տեղի ադրբեջանցի հովիվներից մեկը։ Այս մասին հայտնում են Ադրբեջանի ՆԳՆ մամուլի ծառայությունից։

Նշվում է, որ միջադեպի հետևանքով 2001 թվականին ծնված Ռամիլ Ազիզովը ոտքի վիրավորում է ստացել։

Նրան հիվանդանոց են տեղափոխել տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանները։

Կատարվում է հետաքննություն։

--00—ՅՄ