ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Եթե ԼՂ-ի մեր քույրերն ու եղբայրները իրենց տներ վերադառնալու հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է լինելու անել ամեն ինչ, որպեսզի բոլոր բռնի տեղահանվածները մնան Հայաստանում։ Այս մասին կառավարության նիստին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ ԼՂ-ի հայաթափումը երբեք կառավարության պլանների և քաղաքական ցանկությունների, նույնիսկ՝ ճգնաժամային կառավարման տրամաբանությամբ օրակարգում չի եղել․ «Ինչ արվել է, արվել է գործնականում օրերի ու ժամերի ընթացքում»,-ասաց նա։
«Մենք ուզում ենք, որ բոլորը մնան, ապրեն, աշխատեն ՀՀ-ում։ Ես ամեն օր ստանում եմ թվերը, թե ԼՂ-ից եկած ինչքան մարդ է դուրս եկել Հայաստանից, այս պահին մոտ 2500 մարդ է դուրս եկել, հույս ունեմ, որ նրանք պարզապես այս շոկային վիճակը հաղթահարելու համար են այցելում արտերկիր ու կվերադառնան»,-նշեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ՅՄ