Արցախի գերեվարված նախկին ղեկավարների ընտանիքների հետ դեռ կապ չի հաստատվել. Սահակյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

Screenshot_16

Այս պահին Կարմիր խաչի հայտարարությունը հերքող կամ կասկածի տակ դնող  տեղեկատվություն մենք չունենք, ուստի պետք է հենվենք այդ հաղորդագրության վրա և վստահենք, որ իրապես հոկտեմբերի 20-ին Կարմիր խաչը տեսակցել է նրանց,  Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով Բաքվի կողմից առևանգված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներին, նրանց պահման պայմաններին՝ ասաց Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ ռազմագերիների ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։

Նրա խոսքով՝ տեսակցությունից հետո, որպես կանոն, պետք է կապ հաստատվի ընտանիքի անդամների հետ, և այստեղ մասնավոր  այդ հարաբերություններում տեղեկատվություն է տրամադրվում, որը հրապարակայնացման ենթակա չէ.«Ուստի, հաջորդ ճիշտ ուղին պետք է լինի ընտանիքների հետ շփումը, ովքեր կարող են հաստատել կամ հերքել Կարմիր խաչի այցելության արդյունքում քննարկումները։ Իմ ունեցած տեղեկություններով՝ ընտանիքների հետ դեռ կապ չի հաստատվել ղեկավարության մասով, իսկ ռազմագերիների մասով ընտանիքները կարողացել են զանգեր ստանալ, ինչպես նաև կարողացել են այլ մանրամասներ հաղորդել նրանց»։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ