Թուրքիայի պաշտպանության նախարարը հայտնել է, թե երբ թուրքական զորքը դուրս կգա Սիրիայից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News

էր

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հարցազրույց է տվել թուրքական իշխանամետ «NTV» լրատվամիջոցին, որի ընթացքում անդրադարձել է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի զինված ուժերի ներկայությանը։ Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։

Թուրքիայի զինված ուժերը  վերջին տարիներին Անկարայի կողմից ահաբեկչական համարվող քրդական ուժերի դեմ իրականացված մի քանի  խոշոր ռազմական գործողություններից հետո  ահաբեկչության դեմ պայքարի քողի տակ փաստացի օկուպացրել ե Սիրիայի հյուսիսը։

«Իրականում մենք խաղաղություն ենք բերել Սիրիայում։ Այն շրջաններում, որտեղ ամեն օր բախումներ էին լինում, այժմ դրանք չկան։ Մենք Սիրիան փրկեցինք «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության սպառնալիքից։ ԻՊ-ը  Սիրիայում ամեն օր քաղաք էր գրավում։ Այս ամենը մոռացվել է։ Սիրիայի ռեժիմը պետք է շնորհակալություն հայտնի Թուրքիային»,- նշել է Գյուլերը։

Ըստ նրա՝ թուրքական զինուժը Սիրիայից դուսր կգա այն ժամանակ, երբ ընդունվի նոր սահմանադրություն և լինեն ազատ ընտրությունները։

«Դրանից հետո ով գա իշխանության, մենք էլ կընդունենք, և կվերադառնանք մեր երկիր ու հող»,- մանրամասնել է թուրք նախարարը։

Նա նաև մեղադրել է Սիրիայի կառավարությանը, ստանձնած պարտավորվածությունները չկատարելու մեջ։

--00--ԼՀ