ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 4, 24News
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է․
«Ինձ համար շատ պարզ են ինչ անել, որտեղ լինել հարցերի պատասխանները:
Լինել այնտեղ, որտեղ պայքար կա, ամեն կերպ նպաստել այդ պայքարի հաջողությանը:
Նախորդ օրերին պայքարի օջախները Ոսկեպարը և Կիրանցն էին` պետք էր լինել այնտեղ, աջակցել մարդկանց:
Այսօր, այդ մարդկանց հակազդեցության շնորհիվ ձևավորված շարժումը Տավուշից ուղևորվում է Երևան: Ուրեմն պետք է օգնել այդ ընթացքին:
Մայիսի 9-ին շարժումը կհասնի Երևան ու էլի շատ գործ կլինի անելու: Պետք կլինի միանալ շարժմանը Երևանում:
Ամեն միավոր ժամանակում հսկայական գործ կա անելու մեր ընդհանուր նպատակի համար»։
--00—ՍՊ