«Ո՛չ ռուսական օրենքին». վրացի էմիգրանտները շարունակում են ցույցերը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

էմ.

Աշխարհի տարբեր երկրներում բնակվող վրացի էմիգրանտները շարունակում են «Ո՛չ ռուսական օրենքին, այո՛ Եվրոպային» խորագրով ցույցեր անցկացնել` հաջակցություն Վրաստանում «գործակալների օրենքի» դեմ բողոքող ցուցարարների: Այս մաին հայտնում է aliq.ge-ն։

Իսպանիայում բնակվող վրացիները բողոքել են «Վրացական երազանքի» կողմից «ռուսական օրենքի» վերսկսման և երկրորդ ընթերցմամբ ընդունման դեմ։ Ակցիան անցկացվել է մայիսի 5-ին Կորդոբա քաղաքում։

«Էրազմուս+» փոխանակման ծրագրի ուսանողներն ու վրացի էմիգրանտները հավաքվել էին քաղաքի կենտրոնական հրապարակում։ Նրանք իրենց աջակցությունն են հայտնել Թբիլիսիում ընթացող գործընթացներին մասնակցող մարդկանց և ասել, որ օրենքը վտանգ է ներկայացնում ինչպես Վրաստանի, այնպես էլ եվրոպական ծրագրերում ներգրավված երիտասարդների համար։ Նրանք պահանջում են անհապաղ հետ կանչել «Վրացական երազանքի» ներկայացրած օրինագիծը։

Նույն խորագրի ներքո ցույց է անցկացվել նաև Նյու Յորքում, Միլանում և Մյունխենում: Ցուցարարներն ասել են, որ Վրաստանի տեղը Եվրոպայում է, ոչ թե Ռուսաստանում, որտեղ երկիրը տանում է «Վրացական երազանքը»։ Էմիգրանտների խոսքով, կանգ չեն առնելու, քանի դեռ չեն հասել իրենց նպատակին։

Վերջին 2 շաբաթվա ընթացքում Թբիլիսիում շարունակական, լայնածավալ բողոքի ցույցեր են ընթանում ընդդեմ «ռուսական օրենք» անվամբ հայտնի «գործակալների մասին օրենքի»։ Իշխանությունը ջրցան մեքենաներ, արցունքաբեր գազ, «պղպեղի սփրեյ» և ռետինե փամփուշտներ է օգտագործում խաղաղ ցուցարարների դեմ։ Մայիսի 1-ին խորհրդարանի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ տուժել է 11 մարդ, որոնցից 8-ը տեղափոխվել են կլինիկա։ Մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած ընդդեմ «գործակալների մասին օրենքի» ցույցերի ժամանակ 15 մարդ է հոսպիտալացվել։

«Վրացական երազանքը» մայիսի 1-ի լիագումար նիստում երկրորդ ընթերցմամբ ընդունել է «ռուսական օրենքը»։

--00—ԼՀ