Բաքուն երկարաձգեց Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

l-Um7PWJOwtT

Բաքվում ևս 5 ամսով երկարացրել են նաև Արցախի մյուս նախկին ղեկավարների՝ Արայիկ Հարությունյանի, Բակո Սահակյանի, Դավիթ Բաբայանի, Դավիթ Իշխանյանի, Դավիթ Մանուկյանի և Լևոն Մնացականյանի կալանքի ժամկետները։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանի դատարանը առաջարկ է ստացել երկարաձգել Բաքվում գերեվարված, ապօրինի բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։

Հաղորդվում է, որ առաջարկվել է, մասնավորապես, երկարաձգել նախկին նախագահներ Բակո Սահակյանի, Արայիկ Հարությունյանի, նախկին ԱԳ նախարար Դավիթ Բաբայանի, ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի, գեներալներ Լևոն Մնացականյանի և Դավիթ Մանուկյանի կալանքը։

--00—ՅՄ