Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Հրապարակում կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Screenshot_8

Հունիսի 1-ին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը, Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ տարվա լավագույն մանկական ներկայացումը հասանելի կլինի բոլոր փոքրիկների համար։

Հանրապետության Հրապարակում, երեկոյան 20:00-ին կցուցադրվի «Փայլոու» մյուզիքլը՝ նոր մոտեցմամբ, զինված լուսային և ձայնային տեխնիկայով, նոր տպավորիչ բեմով։

Բոլորիդ հրավիրում ենք Հանրապետության Հրապարակ՝ մասնակիցը դառնալու էմոցիաների ու էներգիայի մի նոր պայծառ հրավառության:

 

--00—ՅՄ