Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

մի.j

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը X-ի իր միկրոբլոգում գրել է, որ շարունակում է ուշադիր հետևել Վրաստանում տեղի ունեցող զարգացումներին։

Նա նշել է, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն օտարերկրյա գործակալների մասին օրենքի վրա հետագա քննարկումների տեղիք է տալիս։

«Ներկայիս տեսքով օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին և ուղուն։ Ես կոչ եմ անում վրացի քաղաքական գործիչներին և առաջնորդներին օգտվել այս հնարավորությունից և ապահովել, որ Վրաստանը մնա եվրոպական ճանապարհին, որին աջակցում է ժողովուրդը»,- գրել է Միշելը։

--00—ԼՀ