ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Թուրք ընդդիմադիր գործչի դեմ քրեական գործ է հարուցվել՝ 2019թ․ սոցցանցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մոնտաժված լուսանկարաները հրապարակելու համար։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։
2019թ․ Թուրքիայում տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունից (ԺՀԿ-CHP) Բոլուի շրջանում ավագանու անդամ ընտրված Ռեսմիյե Քահրումանը մեղադրվում է Էրդողանի վիրավորելու մեջ։
Նշվում է, որ չնայած ընդդիմադիր գործիչը բացասական արձագանքների պատճառով իր էջից հեռացրել էր լուսանկարները, այնուամենայնիվ, նրա դեմ դատական հայց է ներկայացվել։
Բոլուի հանրապետական դախազությունը Քահրումանի դեմ «նախագահին վիրավորելու» հոդվածի հատկանիշներով քրեական գործ է հարուցել։ Դատարանը բավարարել է դատախազության միջնորդությունը։ Նրան սպառնում է 3 ամսից 2 տարի ազատազրկում։ --0—ՄՀ