Պատասխանատվության երկրորդ ու երրորդ պատվավոր տեղերը կիսում են եվրոպացի փարիսեցիները

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 31, 24News

Հասարակական

Բերման են ենթարկում ԱՊՊԱ-ի թանկացման դեմ բողոքի դուրս եկած քաղաքացիներին. այս ապօրինության թիվ մեկ պատասխանատուն իհարկե ազգադավ ու ապաշնորհ քաղաքական իշխանությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

«Իսկ պատասխանատվության երկրորդ ու երրորդ պատվավոր տեղերը կիսում են Եվրոպացի փարիսեցիները, որոնք ԵԽԽՎ բանաձևով ժողովրդավարության առաջընթաց են «արձանագրում» Հայաստանում, և տեղացի փարիսեցիները, որոնք «հարձակվել էին» բանաձևին դեմ քվեարկած ընդդիմադիր պատգամավորի վրա»,-նշել է նա:

--00--ԿԿ