Գյումրիի տներից մեկի խորդանոցում հրդեհ է բռնկվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 16, 24News

նկար

Մարտի 16-ին՝ ժամը 00։36-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գյումրի քաղաքի Պարոնյան փողոցի տներից մեկի մոտակա խորդանոցում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:11-ին, մարվել՝ 01:24-ին: Այրվել են տան մոտակա խորդանոցի տանիքը (մոտ 15 քմ), ներսում կուտակած վառելափայտ (մոտ 5 խմ) և կենցաղային իրեր:

--00—ԼՄ