Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի դարպասապահը տեղափոխվեց Արարատ-Արմենիա

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 13, 24News

2024-1-13-18-1-14-462x375

«Արարատ-Արմենիան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի 28-ամյա դարպասապահ Դամիան Շիշկովսկին։

Շիշկովսկին մակեդոնական «Ռաբոտնիչկիի» սան է, կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև բելգիական «Գենտում», ֆիննական «Լահտի», ՌոՊՍ ակումբներում, իսկ նրա վերջին թիմը կիպրական «Դոքսան» էր։

Բարի գալուստ մեր ֆուտբոլային ընտանիք, Դամիան»,- գրված է հայտարարության մեջ։

--00—ՅՄ