Լարսը բեռնատարների համար փակվել է երկու ուղղություններով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 21, 24News

լ

Վրաստանի տարածքում եղանակային պայմանների վատթարացման պատճառով երկկողմանի դադարեցվել է բեռնատարների երթևեկությունը ռազմավարական ճանապարհով, հայտնում է ԱԻՆ Հյուսիսային Օսիայի գլխավոր վարչության մամուլի ծառայությունը:



«Վլադիկավկազ - Լարս հատվածում ծանր բեռնատարների երթևեկությունը ՌԴ - ից դուրս գալու ուղղությամբ կիրակի ժամը 18:45-ից արգելվում է մինչև հատուկ կարգադրություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։



Թեթև մարդատար տրանսպորտի համար ճանապարհը բաց է:

 

 --00—ԱՊ