Տեսնելու ենք՝ Նիկոլը թուրքի ֆլագի տակ նստած ա, Ղարաբաղը կա ոչ, Տավուշ, Սյունիք ինչու՞ եք հանձնում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 20, 24News

Այստեղ մարդիկ կան՝ ասում են, թե ինչո՞ւ ձեր տղաները չպահեցին Ղարաբաղը, մեր տղաները երեսուն տարի պահել են, բա հիմա ինչո՞ւ չեք պահում Տավուշը, Սյունիքը, մի օր առավոտյան արթնանալու եք, տեսնեք՝ Նիկոլը Երևանում թուրքի դրոշի տակ նստել է, նրան պետք է հեռացնել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում Ազատության հրապարակում նշեց արցախցի մի տարեց կին, որը մասնակցում էր ի պաշտպանություն ԼՂ-ից տեղահանվածների կարիքների ընթացող հանրահավաքի։

«Ես մեր բալկոնում որ մի հայաստանցի տղա էի տեսնում, ասում էի բարձրացի, մի բաժակ թեյ խմի, հիմա ինչի՞ ա էս ժողովուրդը սենց զոմբիացել։ Փաշինյանին հեռացրեք, որ ամեն ինչ չկորցնենք», - ասել է նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ՅՄ