Առաջիկա օրերին տեղումները կշարունակվեն, որոշ մարզերում սպասվում է ձյուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 23, 24News

1133096

Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներով առատ եղանակը կպահպանվի։ Միջերկրական ծովից սպասվում է նոր ցիկլոն, որի հետևանքով հանրապետության շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ։

«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշեց, որ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռնային գոտիներում, Արագածոտնի, Կոտայքի լեռնային գոտիներում տեղումները կլինեն ձյան տեսքով։

«Առանձին հատվածներում տեղումները կլինեն բավական ինտենսիվ, կուղեկցվեն ամպրոպներով, որոնց ընթացքում կլինի քամու ուժգնացում։ Մարտի 24-ի ցերեկը ցիկլոնի ազդեցությունը կթուլանա և տեղումները կդադարեն, սակայն մարտի 25-ին սպասվում է հերթական ցիկլոնը։ Այն իր ազդեցության գոտում կընդգրկի հանրապետության ամբողջ տարածքը, սակայն տեղումների պիկը կգրանցվի Վայոց ձորի, Սյունիքի հատվածում»,-նշեց Գագիկ Սուրենյանը։

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ