Հայաստանի ձյուդոյի հավաքականը 3 արծաթե մեդալ է նվաճել պատանիների Եվրոպայի գավաթում

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News

screenshot_54.thumb_

Վրաստանի Թելավի քաղաքում ավարտվել է պատանիների Եվրոպայի գավաթի մրցաշարը։ Մեր հավաքական թիմը նվաճել է 3 արծաթե մեդալ.

50 կգ քաշային կարգում Հրազդանի մանկապատանեկան մարզադպրոցի սան Արթուր Դավիդյանը (մարզիչ Կարեն Աբաղյան),

55կգ քաշային կարգում Արմավիրի մանկապատանեկան մարզադպրոցի սան Հայկ Դարբինյանը (մարզիչ Աշոտ Դարբինյան),

57 կգ քաշային կարգում Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցի սան Սյուզաննա Մանուկյանը ( մարզիչ Գոռ Մկրտչյան)։

Աղբյուր  ArmSport.am

--00—ՅՄ