Իրանն աջակցում է Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում․ Նասեր Քանաանի

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

դ

Իրանն աջակցում է իր բարեկամներին, այդ թվում՝ Ռուսաստանին ահաբեկչության դեմ պայքարում։ Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին։ 

Նրա խոսքով՝ որոշ երկրներ ահաբեկչությունն օգտագործում են որպես իրենց նպատակներին հասնելու գործիք, սակայն այն սպառնալիք է համարվում տարածաշրջանի և աշխարհի բոլոր երկրների համար․

«Ահաբեկչության դեմ պայքարը պահանջում է ուժեղ և ընդհանուր վճռականություն»,- ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։ 

--00—ՍՊ