Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը. Միքայել Սրբազան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News

Ես ամբողջությամբ սատարում եմ Բագրատ Սրբազանի ընթացքը: Այս մասին նշել է ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:

«Ոչ ոքի համար գատղնի չէ, որ երեկ մեր սիրելի եղբայր Բագրատ Սրբազանը Տավուշից սկսեց իր երթը դեպի Երևան, երթը կոչվում է «Հանուն ճշմարտության, արդարության և հավատքի ու ընդդեմ ստի», կտեսնենք, թե ինչպես իրողությունները կզարգանան: Այս պահին Բագրատ Սրբազանը վերցրել է առաջնորդությունն այդ շարժման՝ ընդդիմանալու հրապարակային նվաստացման, պարտությունը իբրև դրոշակ դարձնելու և միայն հացի համար ապրելու գաղափարականի, իմ սիրելի եղբայրն ունի իմ ամբողջական սատարումը, թե այդ սա տարումը առաջիկայում ինչպիտի տեսք կունենա, դա իմ որոշելիքն է: Ինձ կարող է թելադրել Աստված վերևից՝ երկնքից և Աենայն Հայոց Հայրապետը», - իր խոսում նշեց արքեպիսկոպոսը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

 --00—ԱՊ