Արմավիրում կգործեն Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 6, 24News

ան.

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այցելել է Հարկադիր կատարումն ապահողով ծառայության Արմավիրի մարզային բաժին։ Նախարարը շրջայց է կատարել վերանորոգված շենքում, ծանոթացել քաղաքացիների սպասարկման պայմաններին։ Գրիգոր Մինասյանին են ներկայացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության և Պրոբացիայի ծառայության կողմից կենտրոնում մատուցվող ծառայությունները։ Տեսակցությունների նոր կահավորված սենյակում կազմակերպվում են շահառուների հանդիպումներն իրենց երեխաների հետ: Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից։

Նախարարին են ներկայացվել նաև Հարկադիր կատարումն ապահովող ծառայության շարժական գրասենյակները։ Դրանք տեխնիկապես հարմարեցված են տեղում քաղաքացիների սպասարկումն արագ և օպերատիվ կազմակերպելու համար։

Շրջայցի ավարտին Արդարադատության նախարարը խորհրդակցություն է անցկացրել ծառայությունների ղեկավարների հետ։

--00—ԼՀ