Փաշինյանը պետք է կառավարության շենքում բանտարկված մնա, որ իր ձեռքով հրաժարական գրի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 11, 24News

Հանրապետության հրապարակում հավաքված մարդկանց Փաշինյանն է միավորել իր ապաշնորհ քաղաքականությամբ, սա իշխանության ճգնաժամի դրսևորում է։ Եթե անգամ այս շարժումը չհաջողի, իշխանության ճգնաժամը չի վերանա, ՔՊ-ի հետհաշվարկը սկսված է, հնարավոր չէ այն կասեցնել։ 24TV-ի հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

Քաղաքագետի խոսքով, 2018-ից հետո սա ամենամասշտաբային շարժումն է, որի շարքերում քաղաքական տարբեր հայացքներով մարդիկ են, մյուս առանձնահատկությունը Բագրատ Սրբազանի ֆենոմենն է։

Նրա համոզմամբ, շարժման մասնակիցները պետք է ունենան քաղաքական օրակարգ, հստակ ճանապարհային քարտեզ, որպեսզի կարողանան ճաքեր առաջացնել իշխանության ներսում։

«Փաշինյանին պետք է մկան թակարդը դնել, չպետք է թույլ տալ նրան շարժումը մաշեցնել։ ՔՊ վերնախավի հետ պետք է բանակցել ու համաներում խոստանալ՝  նրան հանձնելու դիմաց։ ՔՊ-ում չկան «Հունանավետիսյաններ», որ քաղաքի պարալիզացման դեպքում պատրաստ լինեն զոհաբերվել հանուն Նիկոլի։ Երևանը պետք է պարալիզացնել, որ ՔՊ-ն որոշի Փաշինյանին հանձնել։ Տասնյակ հազարով մարդիկ պետք է հեղեղվեն փողոց, Փաշինյանը պետք է կառավարությունում բանտարկված մնա, այդ ժամանակ նա իր ձեռքով հրաժարական կգրի»,- ընդգծեց քաղաքագետը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Հերմինե Միքայելյան

--00—ԼՀ