Վստահ եմ՝ կանաչապատման ոլորտում ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք․ Ավինյան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News

գգ

Երևանում կանաչ և բուսածածկ տարածքների ընդլայնման նպատակով շուրջ 130 հասուն ծառեր և ավելի քան 2000 թփեր ու բույսեր են տնկվել Երևանյան լճի հարակից տարածքում: Այդ մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից․

«Ծառատունկից հետո լճի հարակից տարածքը կբարեկարգվի՝ դառնալով հանգստի գոտի երևանցիների և զբոսաշրջիկների համար։ Այն ճանապարհը, որ անցնում ենք կանաչապատման ոլորտում, բավականին խրթին է․ վստահ ենք՝ ընդհանուր առմամբ ճիշտ ճանապարհի վրա ենք»,- ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

--00—ՍՊ