Հրազդանի 39-ամյա բնակչի մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 14, 24News

Screenshot_9

Գյումրի քաղաքի Մուշի բաժնի համայնքային ոստիկանները մայիսի 13-ի գիշերն իրականացրած ուժեղացված ծառայության ընթացքում Մուշ-2 թաղամասում ստուգման նպատակով մոտեցել են կայանված «Ալֆա Ռոմեո» մեքենային:

Հրազդան քաղաքի բնակիչ 39-ամյա վարորդը մեքենայի սրահից ոստիկաններին է ներկայացրել «Մակարով» տիպի ատրճանակ՝ լիցքավորված 5 փամփուշտով: Նա ապօրինի կերպով զենք, զինամթերք պահելու և կրելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մուշի բաժին:

39-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն: Հանգամանքները պարզվում են:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

--00—ՅՄ