Արամ Պողոսյանը նշանակվել է ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

դդս

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը և օրենսդրական համապատասխան կարգավորումը, Արամ Պողոսյանին նշանակել է պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատելով նրան ՀՀ ԶՈՒ թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից։ Նշանակման մասին նախագահաի հրամանագիրը պաշտոնապրես հրապարակվել է, որում մասնավորապես նշված է․

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 37-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Արամ ՊՈՂՈՍՅԱՆԻՆ նշանակել պաշտպանության նախարարության թիկունքային ապահովման վարչության պետ՝ ազատելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետի պաշտոնից:»

 

--00—ԱՊ