Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի վրա հիմնված բարեկամական հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 15, 24News

f64528ac4e64e7_64528ac4e652e

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Սերբիայի Հանրապետության վարչապետ Միլոշ Վուչևիչին՝ պաշտոնում ընտրվելու առիթով:

Ուղերձում ասված է.

«Շնորհավորում եմ Ձեզ Սերբիայի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ՝ մաղթելով նորանոր ձեռքբերումներ այս պատասխանատու պաշտոնում։

Հայաստանը կարևորում է Սերբիայի հետ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերությունները։

Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով կկարողանանք նոր նախաձեռնություններով և ծրագրերով հարստացնել երկկողմ օրակարգը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների»։

--00—ՅՄ