Ֆրանսիան 45 ուկրաինացի զինվորի է վարժեցրել «Կեսար» հաուբիցները գործարկելու համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 21, 24News

դ

Մայիսին Ֆրանսիան էքսպրես դասընթաց է անցկացրել 45 ուկրաինացիների համար՝ նրանց սովորեցնելով, թե ինչպես գործարկել «Կեսար» հաուբիցները։ Այդ մասին տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Le Point» թերթը:

«45 ուկրաինացիներ հատուկ ժամանել են Ֆրանսիա՝ սովորելու, թե ինչպես գործարկել «Կեսար» հաուբիցները երկու շաբաթվա ընթացքում. Դասընթացը վարում էին ֆրանսիական հրետանու հրահանգիչները»,- գրել է պարբերականը։

Նշվում է, որ 2023 թվականին Ֆրանսիան 350 ուկրաինացի զինվորի է պատրաստել իր հրետանին օգտագործելու համար։ Ընդհանուր առմամբ՝ երկիրը 12 հազար ուկրաինացիների համար ռազմական պատրաստություն է կազմակերպել։ Ինչպես հիշեցնում է հրատարակությունը, 2024 թվականին Ֆրանսիան խոստացել էր Ուկրաինային մատակարարել 78 «Կեսար» հաուբից։ Վեցն արդեն տեղափոխվել է Կիև, ևս 12-ի մատակարարումը ֆինանսավորել է Փարիզը։ Մնում է գտնել մեկին, ով կհամաձայնի վճարել ևս 60 մեքենաների մատակարարման համար՝ 280 միլիոն եվրո ընդհանուր գումարով։ Փարիզը նաև ամեն ամիս արտադրում է 3 հազար 155 տրամաչափի արկ՝ Կիև տեղափոխելու համար։

 --00—ՍՊ