Վաշինգտոնն անհանգստացած է Մոսկվայի և Բեռլինի համագործակցությամբ

Фото Сары Вагенкнехт Sean Gallup/Getty Images

ԵՐԵՎԱՆ, 13 Օգոստոսի, 24 news. Ամերիկայի Միացյալ Նահանգներն վախենում է ռուսական ռեսուրսների մեջ գերմանական տեխնոլոգիաների համալրումից։ Այս մասին ինչպես հայտնում է ТАСС-ը , հայտարարել է Ձախերի կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Սառա Վագենքնեխտը Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում։

 

Բունդեսթագի պատգամավորի  խոսքով, Եվրոպան շահագրգռված է Մերձավոր Արևելքի կայունությամբ և Ռուսաստանի հետ համագործակցությամբ։

«Եվրոպայի հետաքրքրությունների մեջ է մտնում Մերձավոր Արևելքի կայունությունը  և Ռուսաստանի հետ համագործակցությունը։ ԱՄՆ-ն միշտ էլ վախեցել է ռուսական ռեսուրսների և գերմանական տեխնոլոգիաների միավորումից»,- հայտարարել է քաղաքագետը։

 Նրա կարծիքով, ԱՄՆ-ն տարիներ շարունակ իր շահերն է հետապնդում, և Թրամփի իշխանության գալուց հետո նրանք դա անում են ագրեսիվ կերպով։

Ձախերի խմբակցության ղեկավարը նաև ընդգծել է, որ  «ԱՄՆ-ն ապակայունացնում է Մերձավոր Արևելքն իր ապրանքային պատերազմներով իսկ ներկայումս շարունակում է անել դա Իրանում»։ Նրա կարծիքով, եվրոպացիները չպետք է հետևեն իրենց շահերին հակասող քաղաքականությանը։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news