Ընդդիմությունը չի կարող հովհարային անջատումներով լինել. Շարմազանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

շարմազ

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «քաղաքական խուժանություն» է համարում ԱԺ-ում՝ օրեր առաջ տեղի ունեցած ծեծկռտուքը:

«Ազգային ժողովում տեղի ունեցածը, բնականաբար, աննախադեպ էր բացասական առումով, բայց դա այն արդյունքն էր, այն հայելին էր, որ քարոզել է օրվա ռեժիմը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ։ Սա ամբողջությամբ ատելության, քաղաքական բազմակարծության ոտնահարման և քաղաքական խուժանության հստակ դիրքորոշում էր։ Ուղղակի անթույլատրելի էին Փաշինյանի գնահատականները, որովհետև նա փորձ արեց արդարացնել այն, ինչ տեղի ունեցավ, և ցույց տվեց, որ կլինի քաղաքական ուժ, կլինի խորհրդարանական, թե արտախորհրդարանական ընդդիմություն, կլինի մամուլ, նրանք, ովքեր այլակարծությամբ հանդես կգան կարժանանան նման ճակատագրի․ «Մեր դեմ ով կխոսի, մենք բռունցքներով կհարվածենք», մոտավորապես սա էր Փաշինյանի ասածը։ Ես դատապարտել եմ առաջին հենց վայրկյանից, դա ուղղակի արդյունքն էր Փաշինյանի 2 տարվա կառավարման, և սա ցույց է տալիս մի բան, որ «սիրո և համերաշխության» քաղաքականությունը իրականում ատելության և թույնի քաղաքականություն է եղել ի սկզբանե և այսօր էլ մենք դա տեսանք»։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ այդպես եղավ, երբ մեկ օր առաջ Փաշինյանն ու Մարուքյանը սուրճ էին խմում, Շարմազանովն ասաց․

Ես չեմ ուզում մատի և մատանու արանքը մտնել։ Ես մի քանի անգամ նշել եմ, որ վերջին 2 տարվա ընթացքում ընդդիմությունը չի կարող «հովհարային անջատումներով լինել, և գլոբար առումով ես իրական ընդդիմադիր ուժեր համարում եմ այն ուժերին, այն գործիչներին, որոնք առաջին իսկ օրվանից «թավշյա հեղաշրջումը ոչ միայն չեն ողջունել, այլ ունեցել են համարձակություն ասելու, որ սա կործանարար են մեր պետության համար․․․»,- ասաց Շարմազանովը։