Իրանում մեկ օրում COVID-19-ի վարակակիրների թիվն ավելացել է 2.294-ով՝ կազմելով 122.492

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

Իրան Կորոնա

Իրանում ՀՀ դեսպանությունը ներկայացնում է Իրանում կորոնավիրուսի մայիսի 18-ի վիճակագրական տվյալները՝ նախորդ օրվա համեմատությամբ.

Երկրում մայիսի 18-ի դրությամբ վարակակիրների թիվն ավելացել է 2.294-ով՝ ընդհանուր կազմելով 122.492: Կորոնավիրուսից մեկ օրում մահացել է 69 մարդ. հիվանդության բռնկումից ի վեր մահերի ընդհանուր թիվը՝ 7.057 է: Ծանր վիճակում է գտնվում 2.712 անձ: Ապաքինվածների թիվն ավելացել է 1.197-ով՝ ընդհանուր կազմելով 95.661: Երկրում կորոնավիրուսայի հիվանդության ախտորոշման 701․640 թեստավորում է անցկացվել: