Դեսպանությունը ՀՀ քաղաքացիների 6-րդ խմբին ճանապարհել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

1

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ մայիսի 18-ին Վրաստանում ՀՀ դեսպանությունը կազմակերպեց Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիների վեցերորդ խմբի մեկնումը Հայաստան։

Ըստ հաղորդագրության՝ մայիսի 18-ից չեղարկվել է Մառնեուլիի շրջանում գործող խիստ կարանտինային ռեժիմը և հանվել է մուտքի ու ելքի արգելքը։

Վրաստանում գտնվող և Հայաստան մեկնել ցանկացող ՀՀ քաղաքացիներն այսուհետև կարող են մեկնել Հայաստան՝ Սադախլոյի անցակետով, 10։00-18։00 ընկած ժամանակահատվածում։