«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Քոչարյանի թեկնածությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

քոչարյան

«Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։ Այս մասին հայտնում է Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան էջը:

««Սիստեմա» կորպորացիան տնօրենների խորհրդում կրկին առաջադրել է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը՝ անկախ տնօրենի կարգավիճակով։ Հայաստանի երկրորդ նախագահը, ի թիվս հեղինակավոր այլ գործիչների, «Սիստեմայի» տնօրենների խորհրդի անդամ է 2009 թվականից։

«Համաշխարհային տնտեսության մեջ էական դերակատարում ունեցող «Սիստեմայի» այս քայլը վկայում է Ռոբերտ Քոչարյանի հեղինակության, կառավարման արդի մոտեցումների և նրա նկատմամբ մեծ վստահության մասին»,- նշել է երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը։

«Սիստեմա» ԲՖԿ-ն Ռուսաստանի տնտեսության խոշորագույն մասնավոր ներդրողներից է՝ տարբեր ոլորտներում իր ունեցած եզակի ակտիվներով»։