1992 թվականի այս օրը ազատագրվեց Բերձորը. Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

արցախիպահպանողականկուսակցություն

Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր Դավիթ Բաբայանը հիշեցնում է՝ մայիսի 18-ը կարևորագույն օր է հայոց պատմության մեջ. 1992 թվականի այս օրը ազատագրվեց Բերձորը, և Արցախը թոթափեց տասնամյակներ շարունակվող շրջափակումն ու ցամաքային կապ հաստատեց Մայր Հայաստանի հետ:

«Սա այն շրջադարձային հաղթանակներից է, որի նշանակությունը դժվար է գերագնահատել մեր պետականաշինության և հետագա հաջողությունների կերտման տեսանկյունից:

Արցախի պահպանողական կուսակցության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ մեր ժողովրդին, Մայր Հայաստանի, Արցախյան Հայաստանի ևՍփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին այս նշանակալի իրադարձության կապակցությամբ:

Այսօր Քաշաթաղի շրջանի և Բերձոր շրջկենտրոնի շենացումն ու զարգացումն ունի համահայկական կարևորություն, ինչը մեր հաղթանակների ամրապնդման և հայոց պետականության կենսունակության ապահովման առանցքային գրավականներից է:

Կրկին շնորհավորում եմ բոլորին և մաղթում ամենալավն ու բարին»,-ասված է Բաբայանի ֆեյսբուքյան էջում: