Չինաստանում վերջին մեկ ամսում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News  

չինաստան

Հանգստյան օրերին Չինաստանում վերջին մեկ ամսում կորոնավիրուսից մահվան առաջին դեպքն է գրանցվել։ Այս մասին Report.ua-ի փոխանցմամբ՝ վկայում են Worldometers-ի տվյալները։

Մայիսի 16-ին մահացածների թիվը 4633 էր, հաջորդ օրը՝ 4634։

Ընդ որում՝ վերջին մեկ օրում Չինաստանում վարակման 7 դեպք է գրանցվել։ Երկրում հաստատված դեպքերը 82 հազար 954 են։

Ապաքինվում է 82 մարդ, որից ծանր վիճակում է 8-ը։