Բելառուսում COVID-19-ի դեպքերի թիվը գերազանցել է 30 հազարը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News  

կորոնավիրուս

Բելառուսում մեկ օրում կորոնավիրուսի 922 դեպք է գրանցվել։ Վարակակիրների թիվը երկրում ընդհանուր առմամբ 30 հազար 572 է։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Համավարակի տարածումից ի վեր երկրում 171 մարդ է մահացել։  Բելառուսում ապաքինվածների ընդհանուր թիվը 10 հազար 130 է։

Երկրում ընդհանուր առմամբ անցկացվել է 364 հազար 319 թեստավորում։