Աֆեյանի ընկերության ստեղծած պատվաստանյութն առաջին դրական արդյունքներն է գրանցել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

կորոնավիրուս

Ամերիկահայ գործարար Նուբար Աֆեյանի Moderna ընկերության ստեղծած պատվաստանյութն առաջին դրական արդյունքներն է գրանցել COVID19-ի դեմ պայքարում: Այս մասին տեղեկացնում է CNN-ը։

Ընկերության մամլո ծառայության փողանցմամբ նախնական տվյալները ստացվել են կլինիկական փորձարկումների արդյունքում։ Փորձարկման նպատակն էր հասկանալ՝ արդյոք պատվաստանյութն անվտանգ է, թե ոչ:

Աղբյուրի հաղորդմամբ առաջին փուլին մասնակցել են փոքր թվով մարդիկ։ Կլինիկական փորձարկման բոլոր ութ մասնակիցների մոտ վիրուսը չեզոքացնող հակամարմիններ են ձևավորվել, որոնք համեմատելի են այն մակարդակին, որը զարգանում է կորոնավիրուսով վարակված և ապաքինված մարդու օրգանիզմում առկա հակամարմիններին:

Ընկերությունն այժմ մեկնարկելու է փորձարկումների երկրորդ փուլը, որը նախատեսում է առավել մեծ թվով մասնակիցների ներառում գիտափորձին: Մասնագետները նախատեսում են փորձարկման երրորդ փուլն սկսել հուլիսին: