Առաջին զորամիավորումում անցկացվել է հրետանավորների մարտական հրաձգությամբ զորավարժություն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

․

Առաջին զորամիավորման հրետանային ստորաբաժանումների ներգրավմամբ մայիսի 15-ին անցկացվել է մարտական հրաձգությամբ մարտավարական զորավարժություն, որի ընթացքին հետևել է ՀՀ ԶՈւ պատրաստության գլխավոր վարչության պետ-ԶՈւ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանը: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Զորավարժության ընթացքում ստուգվել են զինծառայողների գործողությունները դաշտային պայմաններում, հրամանատարական կազմի ղեկավարման հմտությունները, ստորաբաժանումների փոխգործակցությունը մարտի նախապատրաստման և վարման ժամանակ: