Փաշինյանի կնքահոր ազգականի ընկերությունն Էտալոն Գրուպի հետ գործել է համագործակցված

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 18, 24News

դավիթ խաժակյան

Ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանը ԱՅՍՕՐ 11:30 (հիշեցնեմ որ ուղիղ եթերս հեռարձակվեց այսօր 11:00) հրավիրում մրցութային հանձնաժողովի նիստ եւ միայն այսօր մրցույթը հանձնում մյուս մասնակցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Նա, մասնավորապես, գրել է.

«Եթե դեռ կարծում եք, որ համայնքային եւ պետական մրցույթներին մասնակցելիս բանկային երաշխիքի փաստաթղթի կեղծումը եւ այդպիսով հանրությանը խոշոր վնաս հասցնելը մասնակցի արկածախնդրության դրսեւորում է, առանց համակարգվածության, ապա խնդրեմ, ընթերցեք այս նոր տեղեկությունը։

Տեսանյութովս ներկայացրել էի, որ Էտալոն Գրուպ եւ Ռաշն Վոյաժ ՍՊԸ-ները ըստ իս փոխկապակցված են։ Այժմ ներկայացնում եմ այդ փոխկապկցվածության եւս մի դրվագ։

Ռաշն Վոյաժ ՍՊԸ-ն մասնակցում է բազմաբնակարան շենքերի շքամուտքերի վերանորոգման մրցույթին եւ ակնկալում շահել շուրջ 650 միլիոն դրամի պայմանագիր։ Ներկայացնում է բանկային կեղծ երաշխիք։

Էտալոն Գրուպ ՍՊԸ-ն մասնակցում է ՆՈՒՅՆ մրցույթին որպես տեխնիկական վերահսկող։ Կրկին ներկայացնում բանկային կեղծ երաշխիք

Կարծում եմ ակնհայտ է, որ Փաշինյանի կնքահոր ազգականին պատկանող ընկերությունը (սա արդեն հաստտատված է քաղաքապետի ժ/պ Ղալումյանի հայտարարությամբ), որտեղ նա իդեպ միանձնյա բաժնետեր է, Էտալոն Գրուպի հետ գործել է համագործակցված։

Ղալումյանների ազգականը պետք է շահեր շինարարական աշխատանքների մրցույթը, մյուսը իրականացներ դրա տեխնիկական հսկողությունը։

Ինձ համար մեծ հարցական է նաեւ, թե ինչո՞ւ է Երեւանի քաղաքապետարանը ԱՅՍՕՐ 11:30 (հիշեցնեմ որ ուղիղ եթերս հեռարձակվեց այսօր 11:00) հրավիրում մրցութային հանձնաժողովի նիստ եւ միայն այսօր մրցույթը հանձնում մյուս մասնակցին»։