Մայիսի 19-ին ՀՀ քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

ինքնաթիռ

Ս. թ. մայիսի 19-ին Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին տեղափոխելու նպատակով կիրականացվի Սոչի-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 19:25): Այս մասին հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

«Պարետի ցուցումով ՀՀ Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված հասցեներ։ Ուստի խնդրում ենք ժամանող ուղևորների հարազատներին անհարմարություններից զերծ մնալու նպատակով չգալ օդանավակայան»,- ասված է հաղորդագրությունում։