ԱՄՀ-ն Հայաստանին 280 միլիոն դոլար է տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

ԱՄՀ

Արժույթի միջազգային հիմնադրամի տնօրենների խորհուրդը որոշել է Հայաստանին 280 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել կորոնավիրուսի դեմ պայքարի համար։ Այս մասին հայտում է 1прайм.ru կայքը։

«ԱՄՀ գործադիր խորհուրդը ուսումնասիրում է Հայաստանին անհապաղ 280 միլիոն դոլարի աջակցության տրամադրման հարցը»,- ասված է հիմնդարմի հայտարարությունում։

Հիմնադրամը հավելել է, որ այդ միջոցները Հայաստանի իշխանությանը կօգնեն  կանխել կարճաժամկետ ռիսկերը և միջոցներ տրամադրել կորոնավիրուսի համավարակի ստեղծած սոցիալական և տնտեսական հետևանքները վերացնելու համար