ՌԴ-ում COVID-19-ի սկսվելուց ի վեր առողջացածների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

ռդկորոնա

Ռուսաստանում մեկ օրում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 9 հազար մարդ. այս թիվը նախորդ օրվա համեմատ աճել է, հաղորդում է օպերշտաբը, փոխանցում է РБК-ն: Երկրում ընդհանուր առմամբ վարակակիր է 299 941 մարդ:

Ռուսաստանում COVID-19-ի բռնկումից ի վեր առողջացածների թիվը հասել է ռեկորդային ցուցանիշի: Կորոնավիրուսից վերականգնվել է 5921 մարդ։ Նախորդ ռեկորդը գրանցվել էր մայիսի 14-ին. այն ժամանակ ապաքինվել էր 5527 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը հասել է 76 130-ի: Վերջին մեկ օրում Ռուսաստանում մահացել է 115 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը 2837 է:

Նշենք, որ վերջին մեկ օրում առավել շատ դեպքեր հայտնաբերվել են Մոսկվայում (3545): Այստեղ ընդհանուր առմամբ վարակակիր է 149 607 մարդ։