ԵՏՄ գագաթնաժողով՝ տեսակոնֆերանսի ռեժիմով. օրակարգում ընդգրկված է 10 հարց

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News

1

«ԲԵԼՏԱ» գործակալությունը հայտնում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի նախագահությամբ ընթանում է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը:

Օրակարգում ընդգրկված է 10 հարց, որոնք ընդգրկում են 2020-2021 թթ.-ին ԵՏՄ պետությունների մակրոտնտեսական քաղաքականության հիմնական կողմնորոշիչների, 2019-ին ԵՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների, անդրսահմանային շուկաներում մրցակցության վիճակի և մրցակցության ընդհանուր կանոնների խախտումների կանխման համար կիրառվող միջոցառումների վերաբերյալ ԵՏՀ տարեկան հաշվետվության մասին հարցերը:

Օրակարգում ընդգրկված է նաև ԵՏՀ կադրային կազմի ձևավորման մեխանիզմի հստակեցման առումով ԵՏՄ-ի մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու արձանագրությունը:

Նիստի ժամանակ կհաստատվի նաև Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհուրդը մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունները: