ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
Ֆրանսիացի ազդեցիկ գործարարը կարծում է, որ երկիրը կորոնավիրուսի պատճառած տնտեսական ճգնաժամը հաղթահարելու պետք է վաճառի «Մոնա Լիզա» կտավը: Հայտնում է Independent-ը:
Fabernovel միջազգային տեխնոլոգիական կորպորացիայի հիմնադիրը կարծում է, որ ավելի լավ է կորցնել Դա Վինչիի գլուխգործոցը, քան Երկիրը:
«Որպես գործարար և հարկատու՝ ես գիտեմ, որ ակնհայտ որոշումն այն է, որ հնարավորինս բարձր գնով վաճառվի այն»,- նշել է նա:
Ստեֆան Դիստինգինը նույնիսկ հաշվարկել է, թե որքանով պետք է վաճառել կտավը, որպեսզի փողը բավականացնի ֆրանսիական տնտեսության համար։ Պարզվել է՝ մոտ 50 մլրդ եվրո։ Գործարարը ենթադրել է, որ պատկերը կարող է հետաքրքրել միլիարդատեր Ջեֆ Բեզոսին: