Կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի 62-ամյա աշխատակցի պատմությունը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News  

․

Առողջապահության ազգային ինստիտուտը ներկայացրել է կորոնավիրուսը հաղթահարած ԱԱԻ-ի աշխատակցի պատմությունը.

«Առողջապահության ազգային ինստիտուտի աշխատակից 62-ամյա Զավեն Հովակիմյանը մեկն է այն անձանցից, որը հաղթահարել է կորոնավիրուսային հիվանդությունը: Այսօր նա վերադարձել է աշխատանքի։
Այս օրերին, ինչպես ԱԱԻ-ի շատ աշխատակիցներ, Զավենը նույնպես համավարակի առաջնագծում էր:

Շտապօգնության մեքենայի ղեկին երբևէ նստած չլինելով՝ առանց մեկ վայրկյան հապաղելու՝ համաձայնություն տվեց վարելու կորոնավիրուսով հիվանդներին տեղափոխող մեքենան:

Ապրիլի 6-ից 28-ը ընկած ողջ ժամանակահատվածը Զավենը անց է կացրել հիվանդանոցում՝ բժիշկների հսկողության ներքո:

40 աստիճան ջերմություն, հազ, շնչարգելություն. ի պատիվ պրոֆեսիոնալ բուժանձնակազմի (ՍԳԼ Բժշկական կենտրոնի) այս ամենը մնաց հետևում: Ծննդյան 62-րդ ամյակը հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում անցկացրած Զավենը ափսոսում է միայն մի բանի համար, որ չկարողացավ շարունակել իր ստանձնած առաքելությունը»,- ասվում է  գրառման մեջ: